Payment Gateway for EVOCABANK
Payment Gateway for EVOCABANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգը։ Նկարագրություն Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթ
Payment Gateway for EVOCABANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգը։
Նկարագրություն
Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։
Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Հեռախոսահամար` 044 60 55 52 Էլ-հասցե՝ atm@evocabank.am
Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։
Նույնականացում
Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։
Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։
Աշխատանքային նկարագիր
Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։
Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝ – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ
Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2) 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել “Էվոկաբանկ” ՓԲԸ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*