Payment Gateway for Fastshift
Payment Gateway for Fast Shift-ը միջազգային WooCommerce հարթակի ծրագրային մոդուլ է (պլագին), որը հնարավորություն է տալիս Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Fast Shift վճարային համակարգին՝ Fast Shift հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։ Նկարագրություն Ծրագրային մոդուլը նախատեսված է ՀՀ տարածք
Payment Gateway for Fast Shift-ը միջազգային WooCommerce հարթակի ծրագրային մոդուլ է (պլագին), որը հնարավորություն է տալիս Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Fast Shift վճարային համակարգին՝ Fast Shift հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։
Նկարագրություն
Ծրագրային մոդուլը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար՝ ՀՀ դրամով վճարումներ ընդունելու նպատակով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Fast Shift համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Նախքան ծրագրային մոդուլի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի հետ՝ 010510010 հեռախոսահամարով կամ info@fastshift.am էլ․ հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Fast Shift հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Ծրագրային մոդուլի աշխատանքային նկարագիր
Ծրագրային մոդուլի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Fast Shift վճարամեթոդի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամեթոդը, նրա Fast Shift էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որն օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչն արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։
Ծրագրային մոդուլի օգտագործման տեխնիկական պայմաններ
• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով, • Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը, • Կայքը համապատասխանեցնել ծրագրային մոդուլի նվազագույն պահանջներին, • Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
Ծրագրային մոդուլի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)
- 01Դուք հնարավորություն ունեք խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
- 02Ծրագրային մոդուլը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML ծրագրային մոդուլի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս ծրագրային մոդուլն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
- 03Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
- 04Ծրագրային մոդուլն ունի՝ • թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ), • տեխնիկական լոգավորման հնարավորություն, • մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն, • զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։
Ուշադրություն Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ին։